ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը, անդրադառնալով լուրերին, թե Իսրայելի ԱԳՆ-ն զրույցի է հրավիրել Թել Ավիվում ՀՀ դեսպանին, ասել է. «Այս պահին ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում տեղի չի ունեցել»։
ԱԳՆ խոսնակը նաև նշել է. «ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է հայտարարություն, որում ներկայացված են ՀՀ մոտեցումները, այդ թվում՝ «երկու պետություն» սկզբունքի մասով: Հանրային լրացուցիչ մեկնաբանություն չունենք»։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, թե Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը հրավիրվել է այդ երկրի ԱԳՆ։ Ինչպես տեղեկացնում է «Ռիա»-ն, պատճառը Հայաստանի՝ Պաղեստինի պետությունը ճանաչելու հայտարարությունն է։