Եվրինտեգրման օրակարգի առաջամարտիկը կառավարությունն է և իշխող մեծամասնությունը. հայտնել է ԱԺ եվրոինտեգրման հարցրերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Նրա խոսքով՝ կառավարությունն է այդ ուղղությամբ բանակցություններ վարում, այդ թվում՝ Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության ուղղությամբ։
Անդրադառնալով առաջիկայում ԵՄ-ին անդամակցելու թեմայով հանրաքվե անցկացնելու առաջարկին՝ Եղոյանն ասել է. «Էնպես չլինի, որ անվտանգության բարձիկը, որ ուզում ենք դնել, ինչպես կյանքում սովորաբար լինում է, երբ սխալ է աշխատում անվտանգության բարձիկը, վնասում է։ Քննարկումները սրա համար էին, որ հասկանայինք՝ արդյո՞ք սա միակ և ամենալավ անվտանգության բարձիկն է»։
Նա նաև ասել է, թե իշխող մեծամասնությունը լրջորեն քննարկում է ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնել-չներկայացնելու հարցը. «Հարցը քննարկվում է, և պատեհ պահին կառավարությունն ու իշխող մեծամասնությունը եթե գան եզրակացության, դրա մասին կհայտարարվի։ Բայց Հայաստանի եվրոինտեգրման գործընթացն, այսպես, թե այնպես, շարունակվում է»։