Քաղաքական

«Խորացնում ենք գործընկերությունը ԵՄ-ի հետ». Ա․ Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լիտվայում անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին․

«Մենք խորացնում ենք գործընկերությունը Եվրոպական միության հետ՝ ներկայումս աշխատելով «Հայաստանի կայունության և աճի ծրագրի» իրականացման և գործընկերության նոր օրակարգի մշակման վրա։ Այսօր մեր երկրների միջև «Եվրոպական միությանն առնչվող հարցերում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը ցույց է տալիս այն մեծ կարևորությունը, որ մենք հատկացնում ենք Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների էական խորացմանը, այդ ուղղությամբ մեր քաղաքացիների ձգտումներին: Մեկ այլ օրինակ, որը մենք բարձր ենք գնահատում, Լիտվայի ներդրումն է Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելությանը։ Մենք կարծում ենք, որ դեռևս կան նաև այլ կարևոր հանգրվաններ, որոնցից մեկը վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկն է՝ ուղղված մեր քաղաքացիներին ԵՄ-ին ավելի մոտեցնելուն»,- հայտնել է նա՝ Լիտվայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում: