Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօրվա ասուլիսում անդրադարձել է իր առաջնորդած շարժման և ՀԱ եկեղեցու կապին․
«Մայր Աթոռը աջակցել է արդարությանը, դատապարտել է այս բռնությունները, բայց եկեղեցին, որպես ինստիտուտ, շարժման մեջ որևէ ներգրավվածություն չունի: Մայիսի 26-ին ես հայտարարեցի, որ եպիսկոպոսների, իմ եղբայրների հետ հանդիպումից հետո անձնական որոշում եմ կայացրել:
Համարվել է, որ եկեղեցին չի կարող ակտիվ ներգրավված լինել քաղաքականության մեջ, ես ընդունել եմ դա, բայց նաև անձնական որոշում եմ կայացրել ու խնդրել հայոց հայրապետին, որ դադարեցնի իմ ծառայությունները:
Այդ սառեցնելու մասն էլ դարձավ ծաղրանքի առարկա: Դադարեցվել է իմ ծառայությունները, ես շատ դժվար որոշում եմ կայացրել, Մայր Աթոռն էլ ինքն է որոշելու՝ ինչպես անի, ինչպես չանի, բայց որ ներգրավված է գործընթացների մեջ՝ ոչ»,- ասել է նա։
Բագրատ արքեպիսկոպոսն անդրադարձել է նաև իր՝ վարչապետ դառնալու հնարավորությանն, ասելով. «Երբ ժողովուրդը ցանկանա, և Վեհափառը օրհնի: Այդ ժամից հետո Վեհափառ հայրապետը ասել է՝ քո անձնական որոշումն է. դու ես որոշելու, ու ես ընդունել եմ դա»։