Քաղաքական

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիլնյուս

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիլնյուս

Հունիսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Վիլնյուսում։

Նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Լիտվայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։

Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը և փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական