Քաղաքական

«Շատ հարցեր ունենք Սուրեն Պետրոսյանին». Բագրատ արքեպիսկոպոս

«Շատ հարցեր ունենք Սուրեն Պետրոսյանին». Բագրատ արքեպիսկոպոս

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, թե իրենց առաջին պահանջը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է․ «Սակայն չեն բացառվում մնացած բոլոր հնարավոր և անհնար քաղաքական լուծումները։ Մեզ համար կարևորն արդյունքին հասնելն է, և իրավական ճանապարհով արդյունքին հասնելը»,- ասել է նա ասուլիսի ժամանակ։ Իսկ թե իրենց նպատակին ինչ մարտավարություն են որդեգրելու, նա ասել է, որ կազմակերպչական-գաղափարական թիմը կորոշի։ Ըստ Գալստանյանի՝ թե՛ մեծ, թե՛ փոքր կուսակցությունների, «ներառյալ կուսակցություններ չներկայացնող քաղաքական գործիչների հետ խորհրդակցությունները մտշապես շարունակվում են»։

Բագրատ արքեպիսկոպոսն անդրադարձել է նաև շարժման ներկայացուցիչ Սուրեն Պետրոսյանին՝ ասելով, որ երբ նա վերադառնա արտերկրից, «շատ հարցեր կան նրան»․ «Թե ինչ է իրականում տեղի ունեցել ամբողջության մեջ, և որոշելու՝ այս ճանապարհը միասի՞ն ենք անցնում, թե՞ ոչ։ Մենք, այո, շատ հարցեր ունենք»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական