Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ արտահերթ ընտրությունները քաղաքական լուծումներից մեկն է․
«Եթե հնարավորություններն այդպիսին են, մենք խորհրդակցություններ կունենանք, կքննարկենք հնարավոր բոլոր կողմերի հետ։ Օդի մեջ չեմ կարող ասել, մանավանդ, որ այդ օրակարգը, որպես այդպիսին, գոյություն չունի։ Բայց եթե մարդիկ խոսում են քաղաքական լուծումների մասին, դա էլ թվացյալ տարբերակներից մեկն է»,- ասել է նա։