Քաղաքական

«Մաղթում եմ՝ իրենց երկրում այդ ժողովրդավարությունը լինի». Բագրատ արքեպիսկոպոս

«Մաղթում եմ՝ իրենց երկրում այդ ժողովրդավարությունը լինի». Բագրատ արքեպիսկոպոս

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, թե Հայաստանի իշխանություններին արտաքին ուժերի աջակցությունը հարցադրումներ է առաջացնում․

«Հատկապես արևմտյան ուժերին եմ ասում՝ իրենք կո՞ղմ են շարժմանը, դե՞մ են, գաղափարների՞ն են դեմ, կողմ․ կարևոր չէ։ Տեղի ունեցած դեպքին արձանագրում պետք է կատարեն, խուսափում չունեն դրանից։ Հատկապես ամերիկյան դեսպանատունը կամ ամերիկյան կողմը, որովհետև իրենց կողմից են տեղի ունենում ոստիկանական բարեփոխումները։ Մի՞թե այսպիսի բարեփոխումներ էին ակնկալում․ վստահ եմ, որ ոչ։ Ստիպված են արձագանքել»,-ասել է նա։ 

Գալստանյանը նաև նշել է. «Եթե իրենք կարծում են, որ այսպիսի տեսք ունի ժողովրդավարությունը, մաղթում եմ՝ իրենց երկրում այդ ժողովրդավարությունը լինի»։

Նրա խոսքով՝ թեպետ ամեն ջանք թափում են իրենց նույնականացնելու ռուսական և այլ ուժերի հետ, սակայն դա չի ստացվել։ 

Գալստանյանը նաև ասել է. «Այս շարժումը քաղաքական հենարան չունի, բոլոր փորձերը՝ կապելու նախկինների հետ, սին են ու դատարկ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական