ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ի դեմ Հայաստանում կիրառում են բոլոր հնարավոր մեխանիզմները և մեթոդները, որպեսզի արհեստական ու կեղծ գործեր հարուցեն․
«Կուսակցության մարզային գրասենյակների վրա հարձակումներ են կազմակերպվում։ Մասշտաբային ապօրինի գործողություններ են իրականացվել, կատարվել են նաև խուզարկություններ ու ձերբակալություններ»,- ասել է նա։
Մինասյանը նաև նշել է. «Թշնամանք սերմանելուն զուգահեռ, ամբողջ համակարգը լծված է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վարկաբեկելուն»։
Ըստ նրա՝ իշխանությունների գործելաոճը հիշեցնում է խորհրդային տարիները. «Երկու-երեք օրը այս տեմպը հիշեցնում էր բոլշևիկյան ժամանակաշրջանի առաջին շրջանը, ավիսնուրիջանյանական, աթարբեկյանական մոտեցումները, թե ինչպես էին փորձում ուղղակի ձերբակալման և տարատեսակ ճնշումների միջոցով փորձել կորզել ինչ-որ բաներ, որոնք իրականում չէին էլ կարող, որովհետև չկար»։