ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք այցի ժամանակ ասել է, թե սահմանամերձ այլ համայնքների բնակիչներ ևս ցանկանում են սահմանազատում լինի։
«Հասկանո՞ւմ եք, սա այն պայմաններում, երբ մեծ աղմուկ է, սահմանազատման գործընթացը փորձում են ներկայացնել աղետ։ Հետո գնում ես Ճակատեն գյուղ, առաջին հարցն այն է, թե՝ հույս կա՞, որ մեզ մոտ էլ կլինի»,-ասել է նա։
Փաշինյանը նշել է, որ ինքը երբ ցույց է տվել սահմանին ինժեներական պատնեշները, տեսել է այդ մարդկանց ոգևորությունը. «Ցնցվել և տպավորվել եմ մարդկանց ընկալումից ու արձագանքից»։