Քաղաքական

Կարելի է արդեն խոսել նոր ճանապարհային ցանցի ստեղծման մասին. վարչապետ

Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ։

«Հետևեցի Տաթև - Աղվանի միջպետական նշանակության 19,5 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:

Ծրագրի արժեքը 3,375 մլրդ դրամ է։ Միջոցները տրամադրել է Կառավարությունը:

Սյունիքում, և առհասարակ Հայաստանի ողջ տարածքում իրականացվող լայնածավալ ճանապարհաշինարարական աշխատանքները հնարավորություն են տալիս այսօր արդեն խոսել նոր ճանապարհային ցանցի ստեղծման և դրանից ակնկալվող արդյունքների մասին»,- հայտնել է նա ֆեյսբուքի իր էջում։