«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մի խումբ քաղաքացիների հետ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն։
«Ներքին մեծ ցավով ենք կանգնած, բայց դա երբեք չի նվազնում մեր սիրելի հերոսների սխրանքը, իրենց հաղթանակի տեսիլքը, այլ հակառակը՝ հաղթանակի տեսիլքը փոխանցում է մեզ այնքանով, որքանով կամք ունենք, հավատարմություն ունենք, հավատք ունենք՝ շարունակելու հաղթանակի տեսիլքը ամբողջացնելու և վերստին իրենց ընծայելու համար»,- ասել է նա։