«Գառնիկին (պատգամավոր Գառնիկ Դանիելյանին- խմբ․) եթե առևանգեն, հետո իրենք պետք է մեզ վճարեն, որ ետ վերցնեն»,- լրագրողների հետ ճեպազրույցում կատակել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա նաև հայտնել է, որ Սուրեն Պետրոսյանը երկրում չէ, մի երկու օրով բացակայելու է։ Իսկ թե ուր է մեկնել Պետրոսյանը՝ անձնակա՞ն, թե՞ այլ գործերով, Գալստանյանը չի հայտնել՝ ասելով, որ մարդկանց անձնականով հետաքրքրվելու սովորություն չունի։