Քաղաքական

Այսօր ԱԺ արտահերթ նիստ է նախատեսված

Այսօր երեկոյան՝ 18.30, նախատեսված է ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթը. օրակարգում կառավարության հրաժարականի մասին ուղերձի նախագիծն է։ 

Իշխող մեծամասնությունը հայտարարել է արտահերթ նիստին չներկայանալու մասին՝ այն որակելով կեղծ օրակարգ։ Ըստ այդմ, քվորումի բացակայության պատճառով արտահերթ նիստը չի կայանա։

Մինչ այդ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժումը հայտարարել է ԱԺ մոտ՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հանրահավաք հրավիրելու մասին։

«Սա շատ կարևոր հավաք է մեզ համար։ Իհարկե, գրեթե վստահ ենք, որ ՔՊ պատգամավորներն այս անգամ նույնպես փախչելու են ժողովրդի առաջ քաշած օրակարգերը քննարկելուց։ Բայց, միևնույն է, պետք է հավաքվենք և կարևոր արձանագրումներ անենք»,- ասված է հայտարարության մեջ։