Քաղաքական

Վարչապետը խոսել է սահմանազատման թեմայով հանրաքվեի անցկացման հնարավորության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Սյունիքի սահմանամերձ գյուղերում հանդիպումների ժամանակ բնակիչները բարձրաձայնել են Տավուշի օրինակով նաև իրենց մոտ սահմանազատման անհրաժեշտության մասին․

«Ոսկեպարի սահմանազատման հետ կապված ինչքան աղմուկ եղավ։ Երեկ Ճակատենի ժողովրդին Ոսկեպարի ցանկապատերը որ ցույց տվի, Ճակատենի ժողովուրդն էլ, Ծավի ժողովուրդն էլ ասացին՝ ուզում ենք՝ մեզ մոտ էլ լինի այդպես։ Հասկանալի է՝ նորմալ, քաղաքակիրթ պետական սահման է, ու պետք է գնանք այս ճանապարհով»,- ասել է նա։

Ըստ Փաշինյանի՝ սահմանային գիծը պետք է գծվի. «Տեղեր կան, կարող է գաղափար լինի՝ եկեք 100 քմ մենք ձեզ տանք, 100 քմ էլ  դուք մեզ տվեք։ Դա էլ մենք չենք կարող անել։ Մենք էդ ժամանակ, եթե նման թեմա լինի, հանրաքվե պետք է անենք։ Դուք պետք է որոշեք՝ ուզում եք դա, թե չէ։ Ուզում եք՝ ուզում եք, չեք ուզում՝ չեք ուզում»։

Նա շեշտել է, որ ոչ թե նոր սահման են գծում, այլ եղածը վերարտադրում։