Քաղաքական

«Բագրատ Գալստանյանն ու իր աջակցիները փողոցում կմնան այնքան, մինչև մաշվեն»․ Ալեն Սիմոնյան

«Բագրատ Գալստանյանն ու իր աջակցիները փողոցում կմնան այնքան, մինչև մաշվեն»․ Ալեն Սիմոնյան

Բագրատ Գալստանյանը շատ երկար պիտի մնա փողոցում, պիտի մաշվի, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

«Ինքը, այն մարդիկ, այն ուժերը, ովքեր իրեն սատարում են, նույնպես մնալու են փողոցում։ Մասնավորապես՝ կաթողիկոս Գարեգին Բ-ն, քոչարյանական, դաշնակցական ուժերը, մնալու են փողոցում և հին կոշիկի պես մաշվելու են»,- ասել է նա։ 

Սիմոնյանը հայտարարել է նաև, որ ընդդիմությունը ժողովրդի սատարումը չունի և հավելել, որ եթե վաղն էլ ընտրություններ լինեն, իրենց, իր գնահատմամբ, կարող են 54 տոկոսից ավել ձայն հավաքել։ 

Անդրադառնալով 4 կուսակցության՝ ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե անցկացնելու նախաձեռնությանը՝ ԱԺ նախագահը նշել է, որ որ առաջարկը ներկայացնեն, ՔՊ-ն կհայտնի իր դրրքորոշումը։ «Այդ հարցը չենք քննարկել, սակայն հետաքրքիր և պահանջված առաջարկ է»,- ասել է Սիմոնյանը։ 


Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական