Քաղաքական

«Հոգևորականը կոնկրետ անելիք ուներ, ու բախումներ հրահրվեցին նրա կողմից». Անդրանիկ Քոչարյան

«Հոգևորականը կոնկրետ անելիք ուներ, ու բախումներ հրահրվեցին նրա կողմից». Անդրանիկ Քոչարյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ հատուկ միջոցների «փոքրիկ մաս» է կիրառվել։

«Ոստիկանությունը միշտ ձեռնպահ է մնում նման բաներից, ուղղակի ԱԺ աշխատանքների խոչընդոտները վերացնելու խնդիր կար։ Բայց տեսաք՝ դեպքերը ոնց զարգացան․ հոգևորականը կոնկրետ անելիք ուներ, ու բախումներ հրահրվեցին նրա կողմից»,- խորհրդարանական ճեպազրույցներին հայտնել է նա։

Ըստ Քոչարյանի՝ անտեղի են 2008թ․ մարտի 1-ի դեպքերի հետ համեմատությունները․ «Հունիսի 12-ին ոստիկանական ուժերի կոնկրետ ճեղքում են փորձել․ եթե դա ստացվեր, կարելի է պատկերացնել՝ ինչ կկատարվեր»։

Քոչարյանը հերքել է լուրերը, իբր, բացի լուսաձայնայինը, բեկորային նռնակներ էլ են կիրառվել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական