ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հերքել է պնդումները, թե Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը որոշել էր հունիսի 12-ին գրոհել խորհրդարանի շենքը․ «Սահմանադրական կարգ տապալում են օրվա հակապետական իշխանությունները, ոչ թե նա։ Նա ընդամենն ուզել է մուտք գործել ու զրուցել․ գրոհի մասին խոսք չկա»։
Նա նշել է, որ մանդատները վայր դնելու հարց ընդդիմության օրակարգում կա։ Սակայն, ըստ Մինասյանի, դա չպետք է տեղի ունենա իշխանությունների կամքով․ «Մեր մանդատները վայր դնելուց հետո տեղամասային հանձնաժողովներ կազմելու մենաշնորհն արդեն իրենց կանցնի, ու արտահերթ ընտրությունները կլինի իրենց հսկողության ներքո։ Նաև իրենց կյանքը հեշտացնելու համար է ձեռք տալիս, որ մենք մանդատները վայր դնենք։ Մենք դա կանենք, երբ համոզված լինենք, որ նրանք դրանից հետո չեն կարող իրենց վարչական ռեսուրսներով իրավիճակի տերը լինել»,- ասել է նա։