ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է սահմանին կրակոցների վերաբերյալ ադրբեջանական հաղորդագրություններին։
Նա վստահ է, որ Ադրբեջանը Նախիջևանի ուղղությամբ ագրեսիայի հիմք չի կարող ստեղծել․ «Չհրահանգված կրակոցներ միշտ կարող են լինել անգամ խաղաղության պայմաններում․ ճշտել պետք է։ ՊՆ-ն երբ հերքել է, շարունակություն չի եղել․ դա նշանակում է՝ հակառակ կողմին բավարարել է հերքման փաստը»։
ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ հերքել է մտայնությունը, թե Ադրբեջանի նախագահը պահանջներ է ներկայացնում Հայաստանի իշխանություններին. «Նա չի կարող պահանջներ ձևակերպել։ Եթե հարցազրույցում որոշ ապակառուցողական մտքեր է արտահայտում, դեռ չի նշանակում՝ դա պահանջ է, ու հայկական տիրույթում կարելի է խոսել դրա մասին»։