Քաղաքական

«Թույլ չենք տա, որ ԼՂ կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի օգտագործել». վարչապետ

«Թույլ չենք տա, որ ԼՂ կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի օգտագործել». վարչապետ

«Թույլ չենք տալու, որ Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի օգտագործել իր կլանային նպատակների համար»,- կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ համբերատար ենք, շատ հանդուրժող, մեր սերը չենք թաքցնում, բայց էլի եմ ասում՝ որևէ մեկը սա չպետք է շփոթի, իշխանության թուլություն չպետք է ընկալի և գնահատի»,- ասել է նա։

Վարչապետը հույս է հայտնել, որ ուղերձների հասցեատերերը կընկալեն դրանք ու «չեն հասցնի նրան, որ ուղերձներն առաքվեն արդեն կոնկրետ հասցեներով»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական