ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ԱԺ-ի՝ թե Բաղրամյան, թե Դեմիրճյան փողոցներից մուտքերը բաց են եղել և երեկ, և այսօր։
«Ես նախապես էի ասել, որ լինելու է փորձ՝ կրկնել այն, ինչ եղել է 2018թ.-ին. պատրանք ստեղծել, իբր հնարավորություն չկա, որ պատգամավորը գա իր աշխատավայր: Հիմա կրկնում եմ՝ Բաղրամյանի կողմից երեկ մուտքը եղել է բաց, բաց է նաև այսօր: Պարոն Օհանյանի համար նույնիսկ Դեմիրճյանի կողմից էր մուտքը բաց երեկ և այսօր»,- ասել է նա: