ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, թե երեկ տեղի ունեցած իրադարձությունները հստակ մշակված, նախապես դերաբաշխմամբ իրականացված գործողություն էր։
Նա նշել է, որ հունիսի 17-ին նախատեսված ԱԺ արտահերթ նիստը լինելու է. «Ուզում եմ տեղեկացնել՝ այս ելույթից հետո, ինչպես ընդունված է ժանրի կանոններով, ՔՊ-ն՝ իր ողջ կազմով, ողջ արսենալով փորձելու է երեկ տեղի ունեցած ամբողջ բախումների մեղքը բարդել շարժման, ընդդիմության, ինչպես նաև բոլոր այն մարդկանց վրա, ում ի սկզբանե թիրախավորել են»,- ասել է նա։
Մինասյանը տեղեկացրել է, որ գնում են հիվանդանոցներում տեսակցելու երեկ վիրավորում ստացած անձանց և ձերբակալված քաղաքացիներին, որոնց նախաքննական մարմինը կալանքի է տանում։