Քաղաքական

Արսեն Թորոսյանը քաղաքական զսպվածության կոչ է արել Կարեն Անդրեասյանին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն իր ելույթում ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ դատավորների թեկնածուներին ԱԺ-ում ներկայացնում է ԲԴԽ նախագահը, բայց այժմ բացակա է։

«Ուզում եմ հասկանալ՝ կանոնակարգով դա թույլատրելի՞ է, ընդունելի՞ է, թե չէ։ Սա հռետորական հարց է, որովհետև, կարծես, սա գործելաոճ է դարձել, հատկապես, երբ մեր ելույթները կարող են ուղղված լինել նաև իրեն։ Բյուջետային քննարկումների ժամանակ արդարադատության նախարարը չկար, նույնիսկ փոխնախարար չկար, ՔԿ նախագահը չկար։ Ես կարծում եմ՝ այս ինստիտուտի նկատմամբ նման վերաբերմունքը պետք է արժանանա համապատասխան գնահատականի»,- ասել է նա։

Թորոսյանը, հեռակա դիմելով ԲԴԽ նախագահին, ասել է. «Մենք պաշտպանում ենք բոլոր քաղաքացիներին, որովհետև ստացել ենք դրա համար քվե և մանդատ 2021թ․ ընտրություններին, և դուք էլ դա պետք է անեք, որովհետև մենք ձեզ ընտրել ենք դրա համար։ Ու կապ չունի՝ դատավորը նախկին է, ներկա, թե ապագա․ եթե ունի իրավունքներ, այդ իրավունքները պետք է պաշտպանված լինեն։ Ավելին, դուք պետք է քաղաքական զսպվածություն ցուցաբերեք ու նման խորհուրդներ չտաք»։