«ՀԱՊԿ-ը Ադրբեջանի և բռնապետ Ալիևի ֆանատների ակումբ է, և մենք ենք որոշում՝ ցանկանու՞մ ենք շարունակել գտնվել Ադրբեջանի և Ալիևի ֆանատների շարքում, թե՞ ոչ»,- ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։
Նա նշել է, թե ՀԱՊԿ-ի և Հայաստանի ոչ կառուցողական հարաբերությունները նոր չեն. «Թող նայեն 2016թ․ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ՀԱՊԿ-ի հերթական նիստը, որտեղ Նազարբաևը, չասեմ՝ ինչպես էր խոսում ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև Հայաստանի մասին։ Եկեք չլինենք Նազարբաևի ու Լուկաշենկոյի պես։ Պուտինն էլ էս պահին ոչ ձեր հավեսն ունի, ոչ ժամանակը»,-ասել է նա։