ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե քանի դեռ Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահ է, ինքը չի այցելի Բելառուս։
«Բա ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պիտի գնամ, Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ։ Բա դուք չե՞ք, որ խոսում եք արժանապատվությունից, սկզբունքայնությունից։ Իրավիճակ կա, որ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում ինչ-որ առումով ստիպված եմ լինելու»,- ասել է նա։
Նա նաև ասել է. «Արձանագրում եմ՝ Բելառուս երբեք չեմ այցելի, քանի նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Եվ, ընդհանրապես, հայտարարում եմ՝ այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի․ ընդհանրապես»։
Վարչապետը հարց է հնչեցրել՝ ՀԱՊԿ-ի հետ կապված կարո՞ղ է ինչ-որ բան փոխվել. «Տեսականորեն, այո, եթե Բելառուսը որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ, կամ Բելառուսի նախագահը Հայաստանի ժողովրդին ներողության և բացատրության այնպիսի խոսքեր ասի, որ ժողովրդի համար հասկանալի և ընդունելի լինեն»։