Քաղաքական

«Սա կղերաֆեոդալական խաբեության մաս է միանշանակ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացին․ «Հայկական իրականության մեջ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում հասկացությունը սխալ է հասկացվել, ԼՂ կարգավիճակ հասկացությունը սխալ է հասկացվել»,- ասել է նա՝ հավելելով, - «Թե մեկը, թե մյուսը նշանակել է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, իսկ հայկական իրականության մեջ այս ամենը սխալ է հասկացվել, որովհետև 1996 թվականից հայ հանրությունը հասանելիություն չի ունեցել Լիսաբոնի փաստաթղթին․ 1996 թվականին ինտերնետ չի եղել»։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի կղերաֆեոդալական էլիտան Հայաստանի ժողովրդին խաբել է, մոլորեցրել՝ իշխանությունը զավթելու ու պահելու համար․

«2020թ․ հետո Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա ղեկավարած քաղաքական ուժի հայտարարությունները փոխեցին «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի մասին առնվազն իմ պատկերացումները, որովհետև վերջին շրջանի հայտարարությունները, ԼՏՊ փորձերը՝ կղերաֆեոդալական էլիտան համախմբելու, ինչպես նաև մի շարք հայտարարություններ ցույց են տալիս, որ այդ հոդվածը ոչ թե կղերաֆեոդալական խաբեությանը դիմադրելու չհաջողված փորձ էր, այլ այդ խաբեության մի անբաժանելի մաս։ Ինչու, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀԱԿ-ն ասում են, թե իրենք չեն ասել ու նկատի չեն ունեցել, թե տարածքները պետք է վերադարձնել, թե իրենք չեն ասել՝ ԼՂ անկախությունն անհնար է։ Սա կղերաֆեոդալական խաբեության մաս է միանշանակ»։