Հայաստանը դիվանագիտական մեկուսացման մեջ չէ։ Ընդհակառակը, ակտիվ հարաբերություններ ունենք ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մինսկի խմբի հետ կապված՝ իրենք իրար հետ չեն խոսում, 2022թ․ փետրվարից Մինսկի խմբի համանախագահները հրաժարվել են կոնտակտի մեջ մտնել միմյանց հետ։
Մենք մեզ համոզել ենք, մեր հանրությանը խաբել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ԼՂ-ի՝ Ադրբեջանից դուրս կարգավիճակ ստանալու ճանապարհ է։ Դա սուտ է, չի եղել նման բան երբեք, ասելով բլեֆ է՝ դա նկատի ունեմ»,- ասել է վարչապետը։