Քաղաքական

«Ընդդիմությունն ինքը չի ընդունել իր ուղերձը». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է կառավարության հրաժարականի վերաբերյալ ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայացրած ուղերձի նախագծին․

«Ընդդիմությունը ուրիշ բան պետք է ներկայացներ, ուղերձ է ներկայացրել»,- ասել է նա՝ հավելելով․ «ԱԺ-ն ընդունե՞լ է ուղերձը։ Ինչքան ես հասկացա, սկի իրենք չեն ընդունել իրենց ուղերձը, որովհետև ասացին՝ գլխադասային հանձնաժողովում քննարկման ժամանակ ոչ մի ընդդիմադիր պատգամավոր չի եղել»։

Հարցին՝ հանրության մեծ հատված եթե հավաքվի և հրաժարական պահանջի, ինքն ընդառաջ կգնա՞, Նիկոլ Փաշինյանը ասել է. «Եթե ժողովուրդն ուզենա կառավարության փոփոխություն, ժողովուրդը կիրականացնի փոփոխություն»։