Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ պետք է կնքել խաղաղության պայմանագիր, բայց՝ բանակցությունների միջոցով․
«Խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի բանակցությունների միջոցով, սակայն բանակցության փոխարեն տեսնում ենք հարկադրանք ու պարտադրանք, և դեռ գործընթացը չավարտված՝ Ադրբեջանը հրահանգում է փոխել սահմանադրությունը»,- ասել է նա։ Գալստանյանը նաև ասել է, որ ոչ մի քաղաքական լուծում չի բացառում. «Քննարկելի են բոլորը։ Իսկ իմպիչմենտը ամբողջ գործընթացի մի մասն է միայն կազմում»։
Գալստանյանն անդրադարձել է նաև իշխանություններին 96 ժամ տալու՝ իր հայտարարություններին. «Մեր պայքարը անժամկետ է։ Այո, 4 օր եմ ասել, հետո կարող է՝ ևս 4 օր ասեմ, հետո էլ՝ մի ամիս, հետո՝ մի տարի»,- ասել է նա։