Քաղաքական

«ԵԱՀԿ ՄԽ-ն քաղաքական մտքի համար սրբապատկերի նման մի բան է». Նիկոլ Փաշինյան

ԵԱՀԿ ՄԽ-ն մեր իրականության մեջ, մեր քաղաքական մտքի համար սրբապատկերի նման մի բան է. ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին ի պատասխան։

«Բայց մենք հասկանում ենք, որ 2022թ․ փետրվարից ի վեր, դրանից առաջ էլ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու ՄԽ անդամներն իրար հետ չեն խոսում։ Այսինքն, ԵԱՀԿ ՄԽ-ն, որպես այդպիսին, դե ֆակտո գոյություն չունի»,- ասել է նա։

Փաշինյանը նաև նշել է, որ 2016թ․-ից բանակցային գործընթացի առանցքային կետերից մեկը եղել է ԼՂ լուծարումը. «Դուք իմ ասածին, ի վերջո, որևէ ձևով արձագանքելու կամ առերեսվելու եք.պատրա՞ստ եք գնալ, նստել, թղթերով նայել»։ Ըստ Փաշինյանի՝ ԼՂ վերջնական կարգավիճակի օրակարգի հարցը տարել են առաջ մինչ այն պահը, երբ ԼՂ գործընկերներն են հրաժարվել օրակարգից։ Վարչապետը նշել է, որ 1998թ․ մինչև 2018թ․ իշխանությունը ժողովրդին խաբել է՝ ասելով, թե ԼՂ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս հնարավոր է. «Դա եղել է անհնարին։ Իրենք, իմանալով որ դա անհնարին է, սենց լղոզել, ցրել են, մենք, կներեք արտահայտությանս, միամտաբար հավատացել ենք դրան, ասել ենք՝ ոնց։ Մենք հավատացել ենք։ Մենք ձեր բերած օրակարգին՝ 1998թ․ հետո, հավատացել ենք։ Եվ դա է մեր սխալը։ Մենք կարդացել ենք։ Իմ ձախողումն էն ա, որ ես ինքս ինձ չեմ կարողացել համոզել, որ բոլորին պետք է ասեմ ճշմարտությունը, նաև գիտե՞ք՝ ինչի․ հասկացել եմ՝ եթե խոսույթը դուրս բերեմ, հետագա հետևանքները կապելու են դրան, ասելու են՝ փլուզեց հայկական խոսույթը, և դրա համար եղավ ամեն ինչը»։