Քաղաքական

«Բա կարո՞ղ է՝ ետ գնանք». Նիկոլ Փաշինյանը չի բացառել ՀԱՊԿ-ից դուրս գալը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել ՀԱՊԿ-ից դուրս գալը։

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա հիշեցրել է ՀԱՊԿ անդամ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի խոսքերը, թե Ադրբեջանի հետ պլանավորել են ՀՀ դեմ պատերազմը. «Մեղավորը նրանք էին, ովքեր մի փուչիկ դաշինք էին ձևավորել, որի անդամները, պարզվեց, ոչ թե իրենց պայմանագրային պարտավորություններն էին կատարում, այլ գնացել, Ադրբեջանի հետ պլանավորում են մեր դեմ պատերազմը»։

Դահլիճից դիտարկմանը, թե դուրս եկեք, վարչապետն ասել է. «Դուրս կգանք, դրանով էլ վախեցնում եք։ Լավ ենք անում, մենք կորոշենք՝ երբ դուրս կգանք։ Ասում ենք․ պակաս է եղել ասելիքը։ Կորոշենք։ Բա, ձեր կարծիքով, հաջորդ քայլը ո՞րն է։ Բա կարո՞ղ է՝ ետ գնանք։ Ուրիշ ճանապարհ չկա»։