Քաղաքական

«Սահմանազատման վայրի վերաբերյալ պետք է կոնսենսուս ձևավորվի». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ սահմանազատման շարունակման վայրի վերաբերյալ պետք է կոնսենսուս ձևավորվի. «Որտե՞ղ պետք է շարունակվի սահմանազատումը, պետք է ձևավորվի կոնսենսուս․ այսինքն, համատեղ որոշմամբ կշարունակենք սահմանազատման գործընթացը»։ 

Իսկ Ադրբեջանը դուրս կգա՞ Հայաստանի տարածքից՝ հարցին նա պատասխանել է. «Մենք Հայաստանի 33+1 գյուղերի կենսական օկուպացված տարածքների հարցը երբեք օրակարգից չենք հանել ու չենք հանելու»։ 

Ըստ նրա՝ հանձնաժողովները համաձայնեցնում են կանոնակարգերը, որոնք պետք է ստորագրվեն, անցնեն ներպետական ընթացակարգերով, և դրանց հիման վրա շարունակվի սահմանազատումը։