Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ:

Ռուսաստանի նորագույն պատմության այս կարևոր օրը խորհրդանշում է ռուսաստանցիների ձգտումը` բացել քաղաքական նոր հանգրվան հարուստ պատմություն, մշակույթ և ավանդույթներ ունեցող երկրի պատմության մեջ:

Համոզված եմ, որ հավասարության անսասան սկզբունքների և երկու երկրների ժողովուրդների շահերը հաշվի առնելու վրա հիմնված Հայաստանի և Ռուսաստանի միջև դարավոր հարաբերությունները այսուհետ ևս կշարունակեն զարգանալ կառուցողական հունով՝ նպաստելով երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Օգտվելով առիթից, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ առողջություն, բարեկեցություն և ամենայն բարիքներ, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ բարիք ու բարգավաճում»,- ասված է ուղերձում։