Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտնել է, որ մինչև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սկսելը հանդիպման առաջարկ է ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից․
«Այո, եղել է, մերժել եմ, որովհետև հարմար չեմ գտել։ Դեռ գործընթացները չէին սկսել, ոչ մի բան տեղի չէր ունեցել։ Չեմ կարծում, թե հարիր էր կամ նպատակահարմար»,- ասել է նա։ Ըստ Գալստանյանի, շարժումից առաջ հանդիպում է ունեցել օտարերկրյա դեսպանների հետ. «Շարժումից 10, թե 7 օր առաջ»,- ասել է նա։
Հարցին՝ ինչ հարցով էին եկել, ասել է. «Միշտ էլ գալիս են...Եղել են հանդիպումներ սկսվող գործընթացին մեր վերաբերմունքի մասին։ Որոշները պարզապես ցանկացել են իմանալ՝ ինչ տեղի կունենա, ինչ խնդիրներ կան»։