Քաղաքական

«Մենք աշխարհաքաղաքական խաղաքարտեր ենք խառնում իրար». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել է, թե միայն պայքարի արդյունքում կարող են զսպել Ադրբեջանի պահանջները․ 

«Հիմա էլ ադրբեջանական կողմը սպասում է, որ այս շարժումը մարի, Հայաստանում բողոքողներ, դժգոհողներ չլինեն, որ հերթական պահանջը ներկայացնի։ Մենք նաև կանգնեցնում ենք պրոցեսներ, մենք աշխարհաքաղաքական խաղաքարտեր ենք խառնում իրար, այսինքն, չի կարող հայ մարդու բողոքը և ցասումը չտալ իր արդյունքը»,- ասել է նա։

Ըստ պատգամավորի, Ոսկեպարում սահմանը պետք է գյուղի դպրոցի մոտով անցներ, սակայն պայքարի արդյունքում այդպես չի եղել։