Քաղաքական

ԵՄ-ին միանալու հարցով ՀՀ-ում հանրաքվե կազմակերպել․ հայտարարություն

Ժողովրդավարական ուժերի հարթակը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ 

«Ելնելով աշխարհաքաղաքական զարգացումներից և ներհայաստանյան անհրաժեշտությունից` ժողովրդավարական ուժերի հարթակը` ի դեմս Հայաստանի Եվրոպական կուսակցության, Հանրապետություն կուսակցության, Հանուն Հանրապետության կուսակցության, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության, առաջարկում է առաջիկա 3–4 ամսվա ընթացքում կազմակերպել հանրաքվե Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով»:

Հայաստանի Եվրոպական կուսակցություն՝ Տիգրան Խզմալյան
Հանրապետություն կուսակցություն՝ Արամ Զ․ Սարգսյան
Հանուն Հանրապետության կուսակցության՝ Արման Բաբաջանյան
Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն՝ Լևոն Շիրինյան։