Քաղաքական

«Գառնիկ Դանիելյանը միակն է, որ կդնի մանդատը, մնացածի վրա կասկածում եմ». Քոչարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ելույթում «քաղաքական սարանչաներ (մորեխ - խմբ․)» է անվանել ընդդիմադիրներին։ Նա հիշեցրել է, թե ինչպես էին 2020թ. նոյեմբերի 9-ի գիշերը ներխուժել ԱԺ և կառավարության շենքեր. «Տարածքն ազատ էր՝ թափանցելու և սահմանադրական կարգ տապալելու փորձ անելու համար։ Դա տևեց մեկ օր. սարանչան լցվեց, ԱԺ նախագահին հափշտակեցին, սպանության փորձ արեցին, իսկ հաջորդ օրը, երբ ուժային կառույցների ստորաբաժանումները երկրում էին, նրանք այլևս գոյություն չունեին։ Այդ ուժերը եղել են նախկինում էլ»,- ասել է նա։

Քոչարյանն, անդրադառնալով Գառնիկ Դանիելյանի ելույթին, նշել է, որ նրա ազնվությանը չի կասկածում մանդատը դնելու հարցում․ «Նա միակն է, որ կդնի, մնացածը՝ կասկածում եմ, որովհետև հենց ծանր իրավիճակներ են առաջանում, ասում են՝ մենք պատգամավոր ենք, մեզ չմոտենաք։ Իրենք պաշտպանված են մանդատի ետևում, իսկ այն ժողովուրդը, որ մասնակցում է «լաոյի» թատերաբեմին, առնչություն չունի ծրագրերին, որ նախատեսված են մեր երկրի դեմ»։