ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմել է ընդդիմադիր և իշխանական խմբակցությունների պատգամավորներին՝ խնդրելով ելույթներում չվիրավորել, չսադրել:
«Կարծում եմ՝ դա որևէ մեկին պետք չի։ Մասնավորապես, իշխանությանը պետք չի։ Մեզ սադրանքներ պետք չեն։ Սադրանքները շատ են և նախապատրաստվում են։ Մենք դրան չտրվենք։ Խնդրում եմ՝ թողեք հանգիստ մեր հայտարարությունների ժամն ավարտենք»,- ասել է նա։
Ավելի վաղ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթի ժամանակ «Հայաստան» խմբակցությունից միջամտեցին այն բանից հետո, երբ նա կոչ արեց հրապարակել շարժման ֆինանսական աղբյուրները. «Պետք չի աշխարհը իմանա, որ ՀՀ-ում կան քցողներ, որ կարող է՝ փողը տաս գործի համար, բայց գործը չանեն»։