Քաղաքական

«Բոլոր պատգամավորները կարող են գալ իրենց աշխատավայր». Ալեն Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, արձագանքելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ելույթին, նշել է, որ հավատում է նրա անկեղծությանը։

«Բայց համաձայն չեմ իր հետ։ Պարոն Դանիելյանը թող մանդատը չդնի, թող դուրս գա ՀՅԴ-ից, որը պատմության մեջ մեծ արհավիրքների հեղինակ է, և հասկանա, թե ինչ է կատարվում երկրում»,- ասել է նա։

Սիմոնյանը նաև հայտարարություն է արել՝ ասելով, թե, իր ընկալմամբ, վաղը նախապատրաստում են բեմադրել օրը, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ պատգամավոր եղած ժամանակ փորձեց գալ իր աշխատավայր. «Դա փորձեցին անել գիշերը՝ սադրելով ոստիկաններին։ Ոստիկանները ասացին՝ խնդիր չկա, կարող են ներս գալ, խնդրեցին, որ ժողովուրդը մի քիչ ետ գնա։ Իրենք դրան չգնացին, փոխարենը Կանադայի քաղաքացին ասաց, որ ուզում է ներս մտնել, ու բնական է՝ իրեն թույլ չտվեցին։ Հիմա, որպես ԱԺ նախագահ, հայտարարում եմ՝ բոլոր պատգամավորները կարող են գալ իրենց աշխատավայր, բայց չփորձեն այդպես սադրել ոստիկաններին։ Որևէ պատգամավորի արգելված չէ մտնել աշխատավայր»,- ասել է նա՝ հասարակությանը կոչ անելով չտրվել սադրանքների։