Քաղաքական

«Իրականություն է փոխվել․ փոխեք ծրագիրը, փոխեք կառավարությունը». Ռուստամյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը կոչ է արել իշխանությանը՝ փոխել կառավարությունը, փոխել ծրագիրը։

Նա նշել է, թե իշխանության ներկայացուցիչներն իրենք են խոստովանում, որ իրավիճակ է փոխվել, հետևաբար, 2021թ․ ընդունված ծրագիրը հնարավոր չէ կատարել. «Իրականություն է փոխվել․ փոխեք ծրագիրը, փոխեք կառավարությունը և այս ստեղծված մարտահրավերներին համապատասխան քայլեր կատարեք»,- ասել է նա՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակը մեկ քաղաքական ուժի «տանելու» հարց չէ, ուստի անհրաժեշտ է համախմբում։