Քաղաքական

«Մենք աջակցում ենք տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման ջանքերին». Օ՛Բրայեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել է, որ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը ցանկանում են փոխարինել ռազմավարական գործընկերության հանձնաժողովով․ «Ինչը հնարավորություն կտա ավելի մեծ խորությամբ կառուցել մեր փոխգործակցությունը»,- ասել է նա:

Օ՛Բրայենն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությանը, նշելով. «Մենք աջակցում ենք տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման ջանքերին։ Մենք աշխատում ենք տնտեսական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ՝ Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով։ Եթե տևական խաղաղություն լինի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, այդ հնարավորություններն ավելի լայն կլինեն»։