Քաղաքական

«Հայ-թուրքական սահմանի անցակետը պատրաստ է․ թուրքական կողմից չենք տեսել քայլեր». Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, մասնավորապես, 2022թ. հուլիսին ձեռք բերված պայմանավորվածությանը, ըստ որի հայ-թուրքական ցամաքային սահմանը պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների համար․

«Մեր կողմից ենթակառուցվածքային բոլոր աշխատանքները ավարտվել են, անցակետը պատրաստ է գործունեության համար։ Թուրքական կողմից չենք տեսել քայլեր այս պայմանավորվածության իրագործման ուղղությամբ։ Բայց հույս ունենք, որ դրանք կարվեն»,- ասել է նա։

Հնարավո՞ր է՝ Թուրքիան նախապայմաններ առաջ քաշի հարաբերությունների կարգավորման համար, Ռուբինյանն ասել է. «Չեմ ուզում մեկնաբանություն անել այն մասին, թե ինչը ինչու է լինում կամ չի լինում։ Ես ասում եմ՝ ունենք պայմանավորվածություն, որ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար ցամաքային սահմանը բացվի։ Եւ ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կիրականացվի»։