Քաղաքական

«Ձեր տակտիկան ո՞րն է՝ ԱԺ նիստերը տապալե՞լ, թե՞ չտապալել». Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը տարօրինակ է համարել, որ երկու ընդդիմադիր խմբակցությունները մասնակցում են հերթական նստաշրջանին։

«Եթե ես չեմ սխալվում, ձեր սրբազան դաշինքի շարժումը երեկ հայտարարում էր, որ այսօր չպետք է թողներ մեզ՝ գալ գործի։ Ինչպես տեսնում եք, մենք բոլորս այսօր եկել ենք գործի։ Բայց ես չեմ հասկանում, թե դուք ինչու եք եկել։ Գուցե դրա մեջ կողմնորոշվեք։ Ձեր տակտիկան ո՞րն է՝ ԱԺ նիստերը տապալե՞լ, թե՞ չտապալել։ Իսկ կարո՞ղ է պարզվի՝ այսօր եկել եք ԱԺ, որովհետև, օրինակ, նիստին եթե չգրանցվեիք, աշխատավարձ չէիք ստանա այս նիստի համար»,- ասել է նա։

Ռուբինյանը նաև հետաքրքրվել է, թե ինչու էր ընդդիմությունն ԱԺ խորհրդի նիստին ներկայացրել ուղերձի, այլ ոչ՝ վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ. «Եւ երկրորդ հարցս՝ ինչո՞ւ ուղերձում նշված չէ Բագրատ Գալստանյանի՝ վարչապետի թեկնածու լինելու անհրաժեշտության մասին։ Էլի ասացին, որ դա այլ գործընթաց է։ Սա ինձ համար տարօրինակ է, հարգելի գործընկերներ»։