Քաղաքական

«Կա պատմական պահ՝ վերջնականացնելու խաղաղության պայմանագրի նախագիծը». Միրզոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում հայտարարել է, որ Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և սահմանազատման գործընթացին․

«Կա իրական հնարավորություն, պատմական պահ՝ վերջնականացնելու խաղաղության պայմանագրի նախագիծը, որի ստորագրումը կարող է նոր դուռ բացել տարածաշրջանում երկարատև խաղաղության համար»,- ասել է նա։

«Որպես խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացման տեսլականի մաս, Հայաստանը մեծապես շահագրգռված է տարածաշրջանային բոլոր հաղորդակցություններն ապաշրջափակելու հարցում՝ հիմնված երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգման, իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»,- նշել է նա։