Քաղաքական

«Եթե անկեղծ սրտով աղոթեք, ավելի շատ քաղաքական կշիռ կունենա». Կոնջորյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձել է ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած ուղերձին՝ նշելով. «Խրոխտ տեքստեր եք ասում՝ հրաժարական, վարչապետի թեկնածու։

Ասում եք՝ ստորագրությունները պատրաստեք, ՔՊ-ից էլ մի քանի հոգի միացել է։ Վերջում էլ՝ ուղերձի տեքստ։ Ուղերձի տեքստ, որը ոչ մի իրավաբանական ուժ չունի, եթե նույնիսկ ընդունվի։

Եթե դուք նորմալ, անկեղծ սրտով աղոթեք, դա ավելի շատ քաղաքական կշիռ կունենա, քան ձեր պատկերացրած ուղերձի տեքստը»։