Քաղաքական

Ալեն Սիմոնյանն ընդհատեց ու անջատել տվեց Արթուր Խաչատրյանի խոսափողը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ նիստում կրքերը թեժացան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթի ժամանակ։ Պատգամավորն իշխանությանը մեղադրեց իրենց հասցեին ստեր տարածելու մեջ. «Ստերը հիմնավորող մի բան ասեք, ասեք՝ դրսից մի կոպեկ է ստացվել։ Մենք էլ ասենք՝ բա էն որ Սախալինից ձեր հեղափոխության վրա փող էր գալիս, դրա մասին ի՞նչ կասեք, թե՞ մոռացել եք, թե՞ փորձում եք դրսից ձեր ֆինանսավորումն ուրիշների վրա փաթաթել։ Չգիտեի՞ք, ձեր ղեկավարի հայտարարությունները լսեիք՝ 27 հուլիսի, 2018թ»։

Խաչատրյանի ելույթի ժամանակ միջամտեց Անդրանիկ Քոչարյանը։ Արթուր Խաչատրյանը կոչ արեց չընդհատել ու չմեկնաբանել իրեն. «Ֆուտբոլային մեկնաբանը նստել, խոսում է անընդհատ»։

Ալեն Սիմոնյանը հանձնարարեց անջատել Խաչատրյանի խոսափողը. «Ավարտվել է Ձեր ելույթը»,- ասաց նա