Քաղաքական

«Հոգևորականը ձեր քաղաքական հոգեհանգստյան կարգն է մատուցում». Կոնջորյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել է, թե ԱԺ նիստում քննարկում են ընդդիմության ուղերձի բովանդակությունը, մինչդեռ ընդդիմությունն իրենց մեղադրում է, որ ուղերձի մասին չեն խոսում. «Ձեր տրամաբանությունն էրոզիայի է ենթարկվել։ Եթե վախենայինք, կգայի՞նք»։

Նա անդրադարձել է նաև ընդդիմության փողոցային շարժմանը. «Բագրատ Գալստանյանը՝ հոգևորականն, անվերջանալի հոգեհանգստյան կարգ է մատուցում․ արդեն մեկ ամիս է։ Հոգեհանգստյան կարգ. ձեր քաղաքական հոգեհանգստյան կարգը», - ասել է նա՝ հավելելով, թե դրան հաջորդելու է «օղորմաթասը»։