ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել է, թե ԱԺ նիստում քննարկում են ընդդիմության ուղերձի բովանդակությունը, մինչդեռ ընդդիմությունն իրենց մեղադրում է, որ ուղերձի մասին չեն խոսում. «Ձեր տրամաբանությունն էրոզիայի է ենթարկվել։ Եթե վախենայինք, կգայի՞նք»։
Նա անդրադարձել է նաև ընդդիմության փողոցային շարժմանը. «Բագրատ Գալստանյանը՝ հոգևորականն, անվերջանալի հոգեհանգստյան կարգ է մատուցում․ արդեն մեկ ամիս է։ Հոգեհանգստյան կարգ. ձեր քաղաքական հոգեհանգստյան կարգը», - ասել է նա՝ հավելելով, թե դրան հաջորդելու է «օղորմաթասը»։