Քաղաքական

Ֆիդանը Նարիշկինի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները

Ռուսաստան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ: Այս մասին հայտնում է Sabah թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆիդանը բանակցություններ է վարել նաև ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ:

Ինչպես նշում են աղբյուրները, հանդիպումների ընթացքում քննարկվել են Ուկրաինայի իրադրությունը, Գազայի հատվածում, Սիրիայում և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները:

Ֆիդանը մինչև 2023 թվականին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելը երկար ժամանակ գլխավորել Է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը։

Ռուսաստան այցի շրջանակներում Ֆիդանը Նիժնի Նովգորոդում կմասնակցի BRICS+ - ի երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը: Սպասվում են նրա բանակցությունները ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ, նշում են թուրքական դիվանագիտական աղբյուրները։