Քաղաքական

«Սա առաջին հերթին քաղաքական փաստաթուղթ է». Արծվիկ Մինասյանն ուղերձի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իշխող խմբակցության ներկայացուցիչներին մեղադրել է սահմանադրությունն ու ՍԴ որոշումները չիմանալու մեջ․ «Ուղիղ է ամրագրված, որ արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետներում։ Եվ երկրորդ կարևոր ՍԴ որոշումը, որով ուղիղ է ամրագրված՝ դա ձեր պարտականությունն է»,- ասել է նա՝ անդրադառնալով իշխող խմբակցության ներկայացուցիչների հայտարարություններին, թե պարտավոր չեն մասնակցել ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստին։

Ըստ Մինասյանի՝ իշխանությունը վախենում է իրենց ներկայացրած ուղերձի նախագծում ներկայացված հարցերի քննարկումից. «Դուք անամոթաբար փորձում եք ընդդիմությանը վերագրել իր գործիքներն օգտագործելու նախընտրության՝ ձեր ճաշակը»։

Մինասյանը նշեց, թե այս խորհրդարանում առաջին անգամն է բերվել ուղերձի նախագիծ, որով սահմանադրական մի մարմինը դիմում է մեկ այլ մարմնին. «Սա առաջին հերթին քաղաքական փաստաթուղթ է՝ քաղաքական։ Իրավական հետևանքը հետո է գալու»։